Հոդված 8
Հոդված 8
Ներքին ջրեր
1. Բացառությամբ 4-րդ մասում նախատեսված դեպքերի` տարածքային ծովի ելակետային գծից դեպի ափ գտնվող ջրերը կազմում են պետության ներքին ջրերի մասը:
2. Այն դեպքում, երբ 7-րդ հոդվածում նախատեսված մեթոդով ուղիղ ելակետային գծի սահմանումը հանգեցնում է նրան, որ ներքին ջրերի մեջ են ներառվում այնպիսի շրջաններ, որոնք մինչ այդ այդպիսին չեն համարվել, այդ ջրերում կիրառվում է սույն Կոնվենցիայով նախատեսված խաղաղ անցման իրավունքը: