Անցնել բովանդակությանը

Հոդված 82

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82

200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա մայրցամաքային ելուստի շահագործման հետ կապված վճարումներ և մուծումներ

1. Ափամերձ պետությունը պետք է կատարի բնեղենով վճարումներ կամ մուծումներ, որոնք կապված են 200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա՝ հաշվված այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, մայրցամաքային ելուստի ոչ կենդանի պաշարների շահագործման հետ:

2. Վճարումները և մուծումները պետք է կատարվեն ամեն տարի՝ որևէ հատվածում ամբողջ արտադրանքի վերաբերյալ՝ այդ տեղում արդյունահանման առաջին հինգ տարիները լրանալուց հետո: Վճարումների կամ մուծումների չափը 6-րդ տարվա համար կազմում է տվյալ հատվածում արտադրանքի արժեքի կամ ծավալի 1 տոկոսը: Այդ չափը յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանում է 1 տոկոսով, մինչև 12-րդ տարին լրանալը, և այնուհետև պահպանվում է 7 տոկոսի չափով: Արտադրանքը չի ներառում շահագործման հետ կապված օգտագործված պաշարները:

3. Այն զարգացող պետությունը, որը հանդիսանում է իր մայրցամաքային ելուստի վրա արդյունահանվող որևէ օգտակար հանածոյի նետտո արտահանող, ազատվում է այդ օգտակար հանածոյի հետ կապված վճարումներից կամ մուծումներից:

4. Վճարումները կամ մուծումները պետք է կատարվեն Մարմնի միջոցով, որը դրանք բաշխում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև` արդարության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով զարգացող պետությունների շահերն ու պահանջմունքները. հատկապես այն պետությունների, որոնք ավելի քիչ են զարգացած և չունեն ելք դեպի ծով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։