Հոդված 91
Հոդված 91
Նավերի ազգային պատկանելությունը
1. Յուրաքանչյուր պետություն պետք է սահմանի նավերին իր ազգային պատկանելությունը տրամադրելու, իր տարածքում նավերը գրանցելու և իր դրոշի ներքո նավարկելու իրավունք տալու պայմանները: Նավերն ունեն այն պետության ազգային պատկանելությունը, որի դրոշի ներքո նավարկելու իրավունք ունեն: Պետության և նավի միջև պետք է լինի իրական կապ:
2. Յուրաքանչյուր պետություն պետք է համապատասխան փաստաթղթեր տրամադրի այն նավերին, որոնց նա իրավունք է տալիս նավարկել իր դրոշի ներքո: