Անցնել բովանդակությանը

Հոդված 92

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 92

Նավերի կարգավիճակը

1. Նավը պետք է նավարկի միայն մեկ պետության դրոշի ներքո և, բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ սույն Կոնվենցիայով ուղղակիորեն նախատեսված բացառիկ դեպքերի, բաց ծովում պետք է ենթարկվի նրա բացառիկ իրավազորությանը: Նավը չի կարող փոխել իր դրոշը նավարկության կամ նավահանգստում կանգառի ժամանակ` բացառությամբ սեփականության իրավունքի իրական փոխանցման կամ գրանցման փոփոխության դեպքերի:

2. Երկու կամ ավելի պետությունների դրոշների ներքո նավարկող և դրանցից, ըստ հարմարության, օգտվող նավը չի կարող պահանջել, որ այլ պետություններն իրեն ճանաչեն այդ դրոշներից որևէ մեկի ազգային պատկանելությունն ունեցող նավ և կարող է հավասարեցվել ազգային պատկանելություն չունեցող նավերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։