Հոդված 98
Հոդված 98
Օգնություն ցույց տալու պարտականությունը
1. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող ցանկացած նավի նավապետի պետք է պարտավորեցնի, որ նա, այնքանով, որքանով դա հնարավոր է անել առանց լուրջ վտանգի ենթարկելու նավը, անձնակազմը կամ ուղևորներին`
ա) օգնություն ցույց տա ծովում հայտնաբերված ցանկացած անձի, որին մահ է սպառնում,
բ) ամբողջ հնարավոր արագությամբ օգնության հասնի վթարի ենթարկված անձանց, եթե իրեն հայտնել են, որ նրանք օգնության կարիք ունեն, քանի որ նրա` նման կերպով գործելու վրա կարելի է խելամտորեն հուսալ,
գ) բախումից հետո օգնություն ցույց տա մյուս նավին, նրա անձնակազմին և նրա ուղևորներին և, երբ դա հնարավոր է, այդ նավին հայտնի իր նավի անունը, նրա գնալու նավահանգիստը և մոտակա նավահանգիստը, որտեղ նա պետք է մտնի:
2. Յուրաքանչյուր ափամերձ պետություն պետք է նպաստի ծովում և ծովի վրա անվտանգության ապահովման համար համապատասխան արդյունավետ որոնողական-փրկարար ծառայության կազմակերպմանը, գործունեությանը և պահելուն, ինչպես նաև այն ժամանակ, երբ դա են պահանջում հանգամանքները, այդ նպատակով փոխադարձ տարածաշրջանային պայմանավորվածությունների միջոցով համագործակցի հարևան պետությունների հետ: