Հոդված 99
Հոդված 99
Ստրուկներ փոխադրելու արգելքը
Յուրաքանչյուր պետություն պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի իր դրոշի ներքո նավարկելու իրավունք ունեցող նավերով ստրուկների փոխադրումը կանխարգելելու, այդ փոխադրումների համար պատժելու, ինչպես նաև այդ նպատակով իր դրոշի ապօրինի օգտագործումը կանխելու համար: Նավի վրա ապաստան գտած ստրուկը, անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո է նավարկում այդ նավը, ipsօ factօ ազատ է: