Հոդված 10. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Քրեական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է նախքան հանցագործություն կատարելը:
Այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակում, ենթակա են քրեական պատասխանատվության միայն սպանության (99-103 հոդվածներ), առողջությունը քայքայող դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու (105-108 հոդվածներ, 109 հոդվածի առաջին մաս), բռնաբարության (112 հոդված), ավազակության (88 հոդված), գողության (86 հոդված), կողոպուտի (87 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ ու չորրորդ մասեր), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը ծանր հետևանքներ է առաջացրել (96 հոդվածի երկրորդ մաս), թմրանյութեր հափշտակելու (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար (232.1 հոդված), այլև այնպիսի դիտավորյալ գործողություններ կատարելու համար, որոնք կարող էին գնացքի խորտակում առաջացնել (81 հոդված):
Եթե դատարանը կգտնի, որ մինչև տասնութ տարեկան դառնալը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող հանցագործություն կատարած անձի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու, ապա դատարանը նման անձի նկատմամբ կարող է կիրառել դաստիարակչական բնույթի այնպիսի հարկադրական միջոցներ, որոնք քրեական պատիժ չեն համարվում (սույն օրենսգրքի 58 հոդված):
Այս հոդվածի երրորդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում դատարանը, դատախազը և դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից նրա վերաբերյալ նյութերն ուղարկելով անչափահասների գործերի հանձնաժողովին` անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1965 թ. փետրվարի 25, 1967 թ. հուլիսի 29-ի, 1975 թ. հունվարի 29-ի, 1977 թ. ապրիլի 28-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1965 թ., N 7, հոդվ. 53, 1967 թ., N 14, հոդվ. 169, 1975 թ., N 2, հոդվ. 8, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 14.05.02 ՀՕ-344 օրենքների խբագրությամբ)