Հոդված 242. ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 242. ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿԱՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Գերեզմանը կամ հուշարձանն անարգանքի ենթարկելը, այսինքն` գերեզմանը պղծող գործողություններ կատարելը, ինչպես նաև հուշարձանը կամ գերեզմանների վրա եղած այլ զարդերն ավերելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
Նույն արարքները, որ զուգորդված են գերեզմանում գտնվող կամ նրա վրա եղած առարկաների հափշտակության հետ, այլև դիակն անարգանքի ենթարկելը`
պատժվում են ազատազրկմամբ մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)