Հոդված 232.1. ՀՐԱԶԵՆ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ԿԱՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ
Հոդված 232.1. ՀՐԱԶԵՆ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ԿԱՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ
Հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ այլ պայթուցիկ նյութեր հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:
Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ այն անձի կողմից, որին հրազենը, ռազմամթերքը կամ պայթուցիկ նյութերը տրվել են պաշտոնեական օգտագործման համար, կամ վստահվել են պահպանության համար`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
Հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ այլ պայթուցիկ նյութեր հափշտակելը, որը կատարվել է կողոպուտի կամ ավազակային հարձակման միջոցով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1967 թ. հուլիսի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1967 թ., N 14, հոդվ. 169, փոփ. 23.06.97 օրենք)