Հոդված 173. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
Հոդված 173. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
Տրանսպորտային միջոցներ վարող անձի կողմից տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը, որը տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն արարքը, որի հետևանքով տուժողին ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ առանց դրա:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որի հետևանքով տուժողը մահացել է`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև վեց տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ առանց դրա:
Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, եթե այն առաջացրել է մի քանի անձանց մահ`
պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով:
Ծանոթություն. - Օրենսգրքի 173, 175, 175.1, 176.2, 180 հոդվածներում նշված տրանսպորտային միջոցներ ասելով հասկացվում է ավտոմեքենաների, տրակտորի բոլոր տեսակները և այլ ինքնագնաց մեքենաներ, տրամվայներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև մոտոցիկլետները և այլ մեխանիկական տրանսպորտային միջոցներ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. մայիսի 22-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1986 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 10, հոդվ. 97, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 307, 02.07.91, 09.06.97, 19.06.98 ՀՕ-231, 07.03.01 ՀՕ-156 օրենքներ)