Հոդված 214. ԶԻՆԱՊԱՐՏԻ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ
Հոդված 214. ԶԻՆԱՊԱՐՏԻ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ
Զինապարտի խուսափելը վարժական կամ ստուգողական հավաքներից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Նույն արարքը, որ կատարվել է իրեն որևէ վնասվածք (անդամախեղում) պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթեր կեղծելու, կամ խաբեության միջոցով, այլև եթե կատարվել է ծանրացուցիչ այլ հանգամանքներում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. փետրվարի 12-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 4, հոդվ. 35, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)