Հոդված 89. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 89. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Ուրիշի գույքին տիրանալը կամ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով (խարդախություն)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Խարդախությունը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
Խարդախությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)