Հոդված 219. ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ: ՀՈՂՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼԸ
Հոդված 219. ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ: ՀՈՂՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼԸ
Առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված նախագծի պետական կամ սեփականաշնորհված ոչ տնամերձ հողերի վրա բնակելի տներ, կցաշենքեր, տնտեսական և կենցաղային շինություններ կառուցելը, եթե տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը կայացվելուց հետո այդպիսիք կառուցողի կողմից չեն քանդվել`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով` ապօրինի կառուցումների բռնագրավումով:
Հողի ինքնակամ զավթումը, կամ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, որոնք կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ զգալի վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է հասցվել սեփականատիրոջը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` հողամասի համար ստացված դրամական կամ այլ գույքային վարձատրության, ցանքերի ու բերքի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1964 թ. մայիսի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1964 թ., N 17, հոդվ. 98, 1982 թ., N 24, հոդվ. 287, 04.06.91, 09.06.97 խմբագրությամբ)