Հոդված 93.3. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՐԱՖԻԿԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 93.3. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՐԱՖԻԿԸ ԽԱԽՏԵԼԸ
Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` տասնհինգ հազար դրամ կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունվել է 25.05.95, փոփ. 09.06.97)