Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 57. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՅՆ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՈՐ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԻԿ ԿԱՄ ԹՄՐԱԴԵՂԱՄՈԼ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 57. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՅՆ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՈՐ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԻԿ ԿԱՄ ԹՄՐԱԴԵՂԱՄՈԼ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

Մոլի հարբեցողի (ալկոհոլիկի) կամ թմրադեղամոլի կողմից հանցագործություն կատարելու դեպքում դատարանը, կատարված հանցագործության համար պատիժ նշանակելու հետ միաժամանակ, եթե կա բժշկական եզրակացություն, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի, առողջապահության մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է որոշում կայացնել այդ անձի նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու մասին:

Ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների դատապարտված հիշյալ անձինք ենթակա են հարկադրական բուժման բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում:

Այդ անձինք ենթակա են հարկադրական բուժման բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում` ազատազրկման դատապարտվելու դեպքում` պատիժը կրելու ժամանակ, իսկ ազատազրկման վայրից ազատվելուց հետո` այդպիսի բուժումը երկարացնելու անհրաժեշտության դեպքում:

Հարկադրական բուժումը դադարեցվում է դատարանի որոշմամբ, որ ընդունվում է այն բուժական հիմնարկի միջնորդության հիման վրա, որտեղ բուժվում է տվյալ անձը:

Այն դեպքում, երբ հանցագործությունը կատարել է այնպիսի անձ, որը չարաշահում է ոգելից խմիչքներ կամ թմրեցուցիչ նյութեր և դրա հետևանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ, դատարանը կատարված հանցագործության համար ազատազրկման հետ չկապված պատիժ կիրառելով հանդերձ, իրավունք ունի դատապարտյալի ընտանիքի անդամների, արհմիութենական կամ այլ հասարակական կազմակերպության, դատախազի, խնամակալության ու հոգաբարձության մարմնի կամ բուժական հիմնարկի միջնորդությամբ սահմանափակ գործունակ ճանաչել դատապարտյալին: Դատարանի դատավճռի հիման վրա այդ անձի նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի, 1971 թ. սեպտեմբերի 1-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1971 թ., N 15, հոդվ. 160, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։