Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 203. ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ
Հոդված 203. ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ
Փախուստը կալանավայրից, կամ կալանքից, կամ խրոնիկական ալկոհոլիկների և թմրադեղամոլների բուժաշխատանքային պրոֆիլակտորիումից, որ կատարվել է պատիժը կրող, կամ նախնական կալանքի տակ գտնվող, կամ հարկադրական բուժման ենթարկված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Կրկին փախուստը, ինչպես նաև պահակախմբի նկատմամբ բռնություն գործադրելու հետ զուգորդված, կամ մի քանի անձանց համաձայնությամբ կատարված փախուստը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1971 թ. մայիսի 26-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1971 թ., N 10, հոդվ. 88)