Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 161.2. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊօՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 161.2. ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊօՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը հինգ հարյուրից մինչև հազար հատ է, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ եթե օտարված դրոշմանիշների քանակը հազար և ավելի հատ է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հինգ հարյուր հազար դրամից ավելի է`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով:

(161.2 հոդ. լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-392-Ն օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։