Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 133.5. ԸՆՏՐՈՂԻ ԿԱՄՔԻ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
Հոդված 133.5. ԸՆՏՐՈՂԻ ԿԱՄՔԻ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
Ընտրողին` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ կամ բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, կամ զենք գործադրելով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:
(ընդունվել է 19.03.99 ՀՕ-287 օրենք)