Հոդված 44. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ
Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրա կողմից հանցագործություն կատարելու օրից անցել է հետևյալ ժամկետները`
1) մեկ տարի` սույն օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 132, 142, 197, 208, 208.1, 216, 217, 218 հոդվածներով, 219 հոդվածի առաջին մասով, 223 հոդվածով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու օրից.
2) երեք տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար, ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ոչ ավելի ժամանակով, կամ այնպիսի պատիժ, որը կապված չէ ազատազրկման հետ.
3) հինգ տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում հինգ տարուց ոչ ավելի ժամանակով.
4) տասը տարի, այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ավելի խիստ պատիժ, քան հինգ տարի ժամանակով ազատազրկումը:
Վաղեմության ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետները լրանալը տվյալ անձը կատարի նոր հանցագործություն, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ավելի ժամանակով: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվումն սկսվում է նոր հանցագործության կատարման պահից:
Վաղեմության ընթացքը կասեցվում է, եթե հանցագործություն կատարած անձը թաքնվում է քննությունից կամ դատից: Այդպիսի դեպքերում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ:
Վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի, 1986 թվականի հունվարի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1986 թ., N 2, հոդվ. 9)