Հոդված 140. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 140. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, որը սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող վնաս է պատճառել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97, խմբ. 25.09.02 ՀՕ-414-Ն օրենքներ)