Հոդված 226.2. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ և ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ՊԱՀԵԼԸ, ՓՈԽԱԴՐԵԼԸ, ԱՌԱՔԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ
Հոդված 226.2. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ և ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ՊԱՀԵԼԸ, ՓՈԽԱԴՐԵԼԸ, ԱՌԱՔԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ
Վաճառելու նպատակով ապօրինաբար խիստ ներգործող կամ թունավոր, բայց ոչ թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` խիստ ներգործող և թունավոր նյութերի բռնագրավումով:
Խիստ ներգործող և թունավոր, բայց ոչ թմրանյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թ. հունվարի 29-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1975 թ., N 2, հոդվ. 8, 1982 թ., N 24, հոդվ. 287, փոփ. 09.06.97)