Հոդված 31. ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ
Հոդված 31. ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ
Գույքի բռնագրավումը դատապարտյալի անձնական սեփականությունը կազմող ամբողջ գույքի կամ դրա մի մասի հարկադրաբար և անվճար վերցնելն է` ի սեփականություն պետության:
Գույքի բռնագրավում կարող է նշանակվել միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իսկ շահադիտական հանցագործությունների համար` նաև միութենական հանրապետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Դատարանը դատավճռում պարտավոր է ցույց տալ` արդյոք մեղադրյալի ամբողջ գույքն է բռնագրավվում, թե դրա մի մասը: Վերջին դեպքում դատարանը պարտավոր է ցույց տալ, թե գույքի որ մասն է բռնագրավվում կամ թվարկել բռնագրավվող առարկաները:
Բռնագրավման ենթակա չեն դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ առարկաներն այն ցուցակի համաձայն, որ բերված է սույն օրենսգրքի հավելվածում:
Գույքի բռնագրավման դեպքում պետությունը պատասխանատու չէ դատապարտյալի պարտքերի ու պարտավորությունների համար, եթե դրանք առաջացել են հետաքննական, քննչական մարմինների կամ դատարանի կողմից գույքի պահպանության միջոցներ ձեռք առնելուց հետո և ընդսմին առանց այդ մարմինների համաձայնության:
Բռնագրավված գույքի հաշվին բավարարման ենթակա պահանջների նկատմամբ պետությունը պատասխանատու է միայն ակտիվի սահմաններում, ընդ որում պահանջների բավարարման հերթականության վերաբերմամբ պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կանոնները:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1973 թ., մայիսի 4-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1973 թ., N 9, հոդվ. 58, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)