Հոդված 207.2. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ
Հոդված 207.2. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ
Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը, կամ կապարակնքված, կամ այլ կերպ կնքված տարածքների, կամ գույքի պահպանությունը չապահովելը, կամ հարկային տեսչության, կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք զուգորդված են եղել հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(լրաց. 23.06.97, փոփ. 25.10.00 ՀՕ-103 օրենքներ)