Հոդված 138. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 138. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Պաշտոնատար անձի կողմից անվտանգության տեխնիկայի, արդյունաբերական սանիտարիայի կանոնները կամ աշխատանքի պաշտպանության կանոններ խախտելը, եթե այդ խախտումը կարող էր մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ առաջացնել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Նույն արարքը, որ առաջացրել է մարմնական վնասվածքներ կամ աշխատունակության կորուստ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որ առաջացրել է մարդու մահ, կամ մի քանի մարդկանց ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)