Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 209. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 209. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Պաշտոնատար անձին, կամ հասարակական աշխատողին սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, կամ հրկիզման միջոցով գույքը ոչնչացնելու սպառնալիք տալը, որ գործադրվել է նրա պաշտոնեական, կամ հասարակական գործունեությունը դադարեցնելու, կամ այդ գործունեության բնույթը հօգուտ սպառնացողի փոխելու նպատակով, ինչպես նաև նման սպառնալիքը քաղաքացու նկատմամբ, որը գործադրվել է հանցագործությունը կամ հակահասարակական արարքը կանխելուն ու խափանելուն նրա մասնակցության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ հասարակական պարսավանքով:

Պաշտոնատար անձին, կամ հասարակական աշխատողին նրա պաշտոնեական գործունեության, կամ հասարակական պարտքի կատարման կապակցությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը, ծեծելը, կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելը, ինչպես նաև նույնը` քաղաքացու նկատմամբ, հանցագործությունը կամ հակահասարակական արարքը կանխելուն ու խափանելուն նրա մասնակցության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1966 թ. օգոստոսի 31-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1966 թ., N 18, հոդվ. 140, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։