Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 125. ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՄՈՒՍՆՈՒՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
Հոդված 125. ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՄՈՒՍՆՈՒՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
Անաշխատունակ ծնողներին կամ ամուսնուն պահելու համար դատարանի կողմից որոշված վճարումներից չարամտորեն խուսափելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում: