Գլուխ VII · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 181. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍԵԼԸ
Հոդված 181. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎՆԱՍԵԼԸ
Քաղաքային էլեկտրատրանսպորտի հաղորդակցության ճանապարհները, դրանց վրա եղած կառուցումները, շարժական կազմը, կապի միջոցները, ազդանշանները դիտավորությամբ ավերելը, կամ վնասելը, կամ երթևեկության անվտանգության համար սպառնալիք ստեղծող այլ գործողություններ կատարելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Նույն արարքները, որոնք առաջացրել են մարդկանց հետ դժբախտ դեպքեր, խորտակում, վթար, կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով: