Հոդված 185. ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԸ
Հոդված 185. ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԸ
Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ ձևով կաշառք ստանալը` կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որ պաշտոնատար անձը պետք է աներ կամ կարող էր անել իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
Նույն գործողությունները, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ բազմիցս, կամ զուգորդվել են կաշառք շորթելու հետ, կամ էլ խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)) կաշառք ստանալը`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, որ կատարվել են պատասխանատու դիրք զբաղեցնող կամ նախկինում կաշառքի համար դատված, կամ առանձնապես խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) կաշառք ստացած պաշտոնատար անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և ազատազրկումը կրելուց հետո` աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, իսկ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում` մահապատժով` գույքի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. փետրվարի 22-ի և 1986 թ. հունիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 7, հոդվ. 38, 1986 թ., N 12, հոդվ. 94, 09.06.97 խմբագրությամբ)