Հոդված 134.1. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 134.1. ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ քաղաքացիների խմբերի` հանրաքվեին մասնակցելու, քարոզչություն անելու իրավունքի ազատ իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
Պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների պաշտոնատար անձանց, նախաձեռնող խմբերի կամ հանրաքվեի հանձնաժողովների անդամների, ստորագրություններ հավաքող անձանց կողմից հանրաքվեի փաստաթղթեր, ստորագրությունների թերթիկներ կեղծելը կամ ձայները ակնհայտ սխալ հաշվելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունված է 02.08.91, 09.06.97 խմբագրությամբ)