Հոդված 267. ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՐՑՆԵԼԸ
Հոդված 267. ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՐՑՆԵԼԸ
ա) Պետական գաղտնիք կազմող ռազմական բնույթի տեղեկություններ հրապարակելը` հայրենիքին դավաճանելու հատկանիշների բացակայության դեպքում`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
բ) Պետական գաղտնիք կազմող ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ այնպիսի առարկաներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են կազմում, այն անձի կողմից կորցնելը, որին վստահված են եղել այդ փաստաթղթերը կամ առարկաները, եթե կորցնելը հիշյալ փաստաթղթերի կամ առարկաների հետ վարվելու համար սահմանված կանոնների խախտման հետևանք է եղել`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
գ) Այս հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:
դ) Հրապարակման ոչ ենթակա, բայց պետական գաղտնիք չհանդիսացող ռազմական տեղեկություններ հրապարակելը`
պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:
ե) Այս հոդվածի «դ» կետով նախատեսված արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94 խմբագրությամբ)