Հոդված 180.1. ՕԴԱՆԱՎ ՓԱԽՑՆԵԼԸ
Հոդված 180.1. ՕԴԱՆԱՎ ՓԱԽՑՆԵԼԸ
Գետնի վրա կամ թռիչքում գտնվող օդանավ փախցնելը`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
Գետնի վրա կամ թռիչքում օդանավ փախցնելը կամ փախցնելու նպատակով այդպիսի օդանավի զավթումը, որ կատարվել է բռնություն կամ սպառնալիք գործադրելով, կամ հասցրել է օդանավի վթարի կամ այլ ծանր հետևանքների`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր, կամ պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1973 թ. մայիսի 4-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1973 թ., N 9, հոդվ. 58)