Հոդված 65. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ
Հոդված 65. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերում նախատեսված գործողությունները, եթե կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների առաջադրանքով`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1984 թ., N 14, հոդվ. 142, 10.03.90, 19.05.94, 09.06.97 խմբագրությամբ)