Հոդված 171. ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ
Հոդված 171. ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ
Ծառերի ու թփերի ապօրինի հատումը պաշտպանական, սանիտարահիգիենիկ և առողջարարական ֆունկցիաներ կատարող առաջին խմբի անտառներում, արգելոցների, ազգային և բնական պարկերի անտառներում, արգելոցային անտառամասերում, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառներում, բնական հուշարձաններում, անտառապարկերում, եթե վնասը ծառերի և թփերի ապօրինի հատմամբ, կամ անտառի վնասմամբ հասցված սահմանված սակագնով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկը չգերազանցող չափն է, ինչպես նաև ավելի քիչ վնաս պատճառած, բայց կրկին անգամ կատարված ծառերի և թփերի հատումը նշված անտառներում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:
Ծառերի ու թփերի սիստեմատիկ ապօրինի հատումը, ինչպիսի անտառներում էլ լինի, կամ առաջին անգամ կատարված, բայց խոշոր վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) պատճառած հատումը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 04.06.91, 09.06.97 խմբագրությամբ)