Հոդված 240. ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ
Հոդված 240. ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ
Գետերի, լճերի և մյուս ջրամբարների ու ջրի աղբյուրների աղտոտումը կամ աղբոտումը չմաքրված կամ չվնասազերծված կեղտաջրերով, արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ և այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների թափոններով ու մնացուկներով, որոնք վնաս են պատճառել կամ կարող են պատճառել մարդկանց առողջությանը կամ էլ գյուղատնտեսական արտադրությանը կամ ձկան պաշարներին`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
Նույն արարքը, որ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել մարդկանց առողջությանը կամ գյուղատնտեսական արտադրությանը, կամ էլ առաջացրել է ձկան մասսայական ոչնչացում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թ. նոյեմբերի 22-ի և 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1978 թ., N 22, հոդվ. 257, 1983 թ., N 24, հոդվ. 312, 04.06.91, 09.06.97 խմբագրությամբ)