Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 168. ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 168. ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍԸ

Որսի կանոնների կոպիտ խախտումը (որսն առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնների սիստեմատիկ խախտումը, եթե այդ գործողությունները կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

Այն գազանների ու թռչունների որսը, որոնց որսալը լիովին արգելված է կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հասցրած ապօրինի որսը, կամ որսը պետական արգելոցի տերիտորիայում, կամ էլ ավտոմոտոտրանսպորտային և մեքենայացված մյուս փոխադրամիջոցների կիրառմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով, ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թ. դեկտեմբերի 6-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի, 1983 թ. օգոստոսի 31-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1972 թ., N 23, հոդվ. 2141982 թ., N 24, հոդվ. 287, 1983 թ., N 16, հոդվ. 205, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։