Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 162.3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԸ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉԳՐԱՆՑԵԼԸ (ՉՎԵՐԱԳՐԱՆՑԵԼԸ), ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ (ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ) ԱՆՀԻՄՆ ՄԵՐԺԵԼԸ, ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ, ԿԱՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉՀԱՅՏՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 162.3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԸ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉԳՐԱՆՑԵԼԸ (ՉՎԵՐԱԳՐԱՆՑԵԼԸ), ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ (ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ) ԱՆՀԻՄՆ ՄԵՐԺԵԼԸ, ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ, ԿԱՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉՀԱՅՏՆԵԼԸ

Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, կամ անհատ ձեռներեցին կամ անհատ ձեռնարկատիրոջը սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը), կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը, կամ գրանցման, կամ լիցենզավորման, կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության, կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմիններին սահմանված ժամկետներում չհայտնելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով և որոշակի պաշտոններ վարելու իրավունքի զրկմամբ կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով և պաշտոնանկությամբ:

(ընդունված է 11.05.92, խմբ. 23.06.97, 17.12.97, 25.10.00 ՀՕ-103 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։