Հոդված 86. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 86. ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Գույքի գաղտնի հափշտակումը (գողություն)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Գողությունը, որ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև վեց տարի ժամանակով:
Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:
Գողությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
Ծանոթագրություն. սույն գլխի 86-90 և 92 հոդվածներում նախատեսված գույքի հափշտակության չափերն են`
1) մանր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
2) զգալի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86, 87, 89 և 90 հոդվածների առաջին մասերով նախատեսված հափշտակություններ)` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
3) խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև վեցհազարապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
4) առանձնապես խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհազարապատիկի չափը գերազանցող գումարը (արժեքը):
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97, 19.06.98 թիվ ՀՕ-231, 07.03.01 ՀՕ-156 օրենքներ)