Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 227. ՄՈԼԵԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 227. ՄՈԼԵԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

(227 հոդվածը վերացվել է 10.10.00 թիվ ՀՕ-96 օրենք)

Մոլեխաղեր (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) կազմակերպելը դրամով, իրերով և այլ արժեքներով այն անձի կողմից, որի նկատմամբ մեկ տարվա ընթացքում վարչական տույժ է կիրառվել նույնպիսի խախտման համար`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970 թ. ապրիլի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1970 թ., N 11, հոդվ. 94, 1987 թ., N 18, հոդվ. 165, 10.03.90, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։