Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 157.1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 157.1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

Առևտրի, հասարակական սննդի, կենցաղային, կոմունալ, բժշկական, տրանսպորտային կամ բնակչության այլ սպասարկման ոլորտում պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատողի կողմից այդ աշխատողի ծառայական պարտականությունների մեջ մտնող աշխատանք կատարելու, կամ ծառայություն մատուցելու համար շորթման ճանապարհով քաղաքացուց ապօրինի վարձատրություն ստանալը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքները, որ կատարվել են բազմիցս կամ խոշոր չափերով` (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք))`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1981 թ. հոկտեմբերի 30-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1981 թ., N 20, հոդվ. 214, փոփ. 03.12.96, 09.06.97, լրաց. 09.06.97)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։