Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 141. ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ և ԴՊՐՈՑԸ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԱՆՋԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 141. ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ և ԴՊՐՈՑԸ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԱՆՋԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքների խախտումը`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքը, եթե դա կատարվել է եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու համար նախկինում դատված անձի կողմից, ինչպես նաև այդ արարքների կատարման նպատակով կազմակերպական գործունեությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։