Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 201. ՎԵՐԳՐՎԱԾ ԿԱՄ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՏՆԵԼԸ, ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ, ԿԱՄ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԹԱՔՑՆԵԼԸ ԿԱՄ ՅՈՒՐԱՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 201. ՎԵՐԳՐՎԱԾ ԿԱՄ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՏՆԵԼԸ, ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ, ԿԱՄ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԹԱՔՑՆԵԼԸ ԿԱՄ ՅՈՒՐԱՑՆԵԼԸ

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքը վատնելը, օտարելը կամ թաքցնելն այն անձի կողմից, որին վստահված է եղել այդ գույքը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1985 թ. փետրվարի 27-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 4, հոդվ. 30, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։