Հոդված 93.2. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(09.06.97 խմբագրությամբ)