Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 205. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿՈՒՄ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 205. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿՈՒՄ

Սույն օրենսգրքի 86 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գողություն ծանրացուցիչ հանգամանքներում), 87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (կողոպուտ ծանրացուցիչ հանգամանքներում), 88 հոդվածով (ավազակություն), 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (խարդախություն` ծանրացուցիչ հանգամանքներում), 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գույքի հափշտակում` յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով` ծանրացուցիչ հանգամանքներում), 94 հոդվածի երրորդ մասով (շորթում ծանրացուցիչ հանգամանքներում), 96 հոդվածի երկրորդ մասով (գույքը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 99, 100 հոդվածներով և 248 հոդվածի «գ» կետով (դիտավորյալ սպանություն), 105 հոդվածի երկրորդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը ծանրացուցիչ հանգամանքներում), 112 հոդվածով (բռնաբարություն), 112.1 հոդվածով (բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում), 130.1 հոդվածով (պատանդներ վերցնելը), 173 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով (տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից` ծանրացուցիչ հանգամանքներում), 180.1 հոդվածով (օդանավ փախցնելը), 185 հոդվածի երկրորդ մասով, 185.1 հոդվածի երկրորդ մասով, 186 հոդվածի երկրորդ մասով (կաշառք ստանալը, միջնորդությունը կաշառքի համար, կաշառք տալը ծանրացուցիչ հանգամանքներում), 209.1 հոդվածով (միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը), 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով (վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը), 229.1 հոդվածով (թմրանյութեր հափշտակելը), 232.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում), 237.2 հոդվածի երկրորդ մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ), 237.3 հոդվածով (ռադիոակտիվ նյութեր հափշտակելը) նախատեսված հանցագործությունների պարտակումը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքը սույն օրենսգրքի 86 հոդվածի առաջին մասով (գողություն), 87 հոդվածի առաջին մասով (կողոպուտ), 89 հոդվածի առաջին մասով (խարդախություն), 103 հոդվածով (անզգույշ սպանություն), 152.1 հոդվածով (պլանների կատարման վերաբերյալ հաշվետվության հավելագրումներ և այլ աղավաղումներ), 185 հոդվածի առաջին մասով, 185.1 հոդվածի առաջին մասով և 186 հոդվածի առաջին մասով (կաշառք ստանալը, միջնորդությունը կաշառքի համար ու կաշառք տալը), 203 հոդվածով (փախուստը կալանավայրից կամ կալանքից), 232.1 հոդվածի առաջին մասով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը), 237.2 հոդվածի առաջին մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը) նախատեսված հանցագործությունների նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1963 թ. հունվարի 12-ի, 1967 թ. հուլիսի 29-ի, 1969 թ. հոկտեմբերի 29-ի, նոյեմբերի 27-ի, 1973 թ. մայիսի 4-ի և 1974 թ. մայիսի 22-ի, 1975 թ. հունվարի 29-ի, սեպտեմբերի 2-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1963 թ., N 5, հոդվ. 52, 1967 թ., N 14, հոդվ. 169, 1969 թ., N 21, հոդվ. 155, N 23, հոդվ. 186, 1973 թ. N 9, հոդվ. 58, 1974 թ., N 10, հոդվ. 97, 1975 թ., N 2, հոդվ 8, N 17, հոդվ. 173, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 307, 25.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։