Հոդված 130.1. ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 130.1. ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
Անձին պատանդ վերցնելը կամ պահելը, որը զուգորդվել է նրան սպանելու, մարմնական վնասվածք պատճառելու կամ պահելը շարունակելու սպառնալիքի հետ` նպատակ ունենալով պետությանը, միջազգային կազմակերպությանը, ֆիզիկական և իրավաբանական անձին կամ անձանց խմբին հարկադրել որպես պատանդին ազատելու պայման կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:
Նույն գործողությունները, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել`
պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:
Ծանոթագրություն. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՀՀ տերիտորիայում այնպիսի հանցագործություն կատարելու դեպքերի վրա, երբ պատանդ վերցված կամ պահող անձը գտնվում է ՀՀ տերիտորիայում և այդ անձը, ինչպես նաև պատանդը, ՀՀ քաղաքացիներ են:
(ընդունված է 23.10.87, 19.05.94 խմբագրությամբ)