Հոդված 177. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԱՄ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 177. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԱՄ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը, որ կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ էլ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումով կամ առանց դրա:
Նույն գործողությունները, որոնք խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) են պատճառել`
պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1968 թ. դեկտեմբերի 26-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1986 թ. հունիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 2, հոդվ. 17, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1986 թ., N 12, հոդվ. 94, 09.06.97 խմբագրությամբ)