Հոդված 72.1. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 72.1. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, ովքեր ազատազրկման վայրերում ահաբեկում են ուղղման ճանապարհ բռնած դատապարտյալներին կամ հարձակումներ են գործում ադմինիստրացիայի վրա, ինչպես նաև այդ նպատակներով հանցավոր խմբավորումներ են կազմակերպում կամ ակտիվորեն մասնակցում են այդ խմբավորումներին`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:
Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք, ովքեր կատարել են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ`
պատժվում են ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի հրամանագրով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1984 թ., N 14, հոդվ. 142)