Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 229.2. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԱԿԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 229.2. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՀԱԿԵԼԸ

Թմրամիջոցների գործածման հակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց, կամ թմրամիջոցների գործածման հակելու համար նախկինում դատապարտված, կամ սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 230 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

Նույն արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թ. հունվարի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1975 թ., N 2, հոդվ. 8, 23.10.87, 03.12.96 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։