Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 133.1. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ
Հոդված 133.1. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ
Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, կամ հանրաքվեի կամ ընտրության արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելը, քվեատուփ հափշտակելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
(ընդունվել է 19.05.95, փոփ. 09.06.97, 19.03.99 ՀՕ-287 օրենք)