Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 247. ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 247. ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

ա) Պետի հրամանը չկատարելը, եթե դա տեղի է ունեցել առանց սույն օրենսգրքի 246 հոդվածի «ա» կետում մատնանշված հատկանիշների`

պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև երեք տարի ժամանակով:

բ) Այդ նույն արարքը, եթե առկա են մեղմացուցիչ հանգամանքներ`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում.

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94, 13.12.95 ՀՕ-27 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։