Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 216. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇԵՐՏԸ ԿԱՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՏԻՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ և ԲՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 216. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇԵՐՏԸ ԿԱՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՏԻՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ և ԲՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Սահմանամերձ շերտը կամ արգելված գոտիները մուտք գործելու, բնակվելու կամ գրանցվելու կանոնների խախտումը, եթե դա կատարվել է այդպիսի խախտման համար նախկինում վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)